Սուրեն Պապիկյանն ու Ալեսսանդրո Ֆերրանտին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Իտալիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս