Ազգային ժողովում ստեղծվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ
ՀՀ Ազգային ժողովում ձևավորվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբը, որն ուղղված է երկու երկրի միջև դիվանագիտական և միջխորհրդարանական կապերի զարգացմանը։ Հարցը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և միաձայն ընդունվել։
«2023 թվականին Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Նախորդ տարի Հայաստանը և Սաուդյան Արաբիան փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ։ Եվ բոլորովին վերջերս Սաուդյան Արաբիայի խորհրդատվական խորհրդում (իրենց խորհրդարանում) ձևավորվել է Սաուդյան-Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ և մեր գործընկերներն այս մասին մեզ տեղեկացրել են։
Կարծում եմ՝ սա շատ ողջունելի քայլ է, հատկապես երբ նոր են ձևավորվում դիվանագիտական հարաբերությունները, մենք ևս փոխադարձաբար ստեղծենք Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամանական խումբը»,-ասաց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։