Փաշինյանի ասածները լո՞ւրջ եք ընդունում, թող գնա Վարդան Օսկանյանի հետ բանավեճի. Արմեն Ռուստամյան

Համոզված եմ, որ Վազգեն Սարգսյանը, մանավանդ, երբ «Միասնություն» դաշինքը հաղթեց, չէր կարող որևէ բանից անտեղյակ լինել, ես դա բացառում եմ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պետդեպի գաղտանզերծած փաստաթղթերին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ում փաստերն իրենց ձևով են մեկնաբանում.«Է հա, ով չգիտի, որ Ադրբեջանի համար այդ տարբերակը ձեռնտու էր և իրենք դա էին ուզում։ Բայց ի՞նչ առաջարկ ենք արել մենք։

Հիմա նախագահները ճիշտ առաջարկ են անում՝ հրապարակել բոլոր առաջարկները, որոնք մինչև հիմա եղել են և դրանց պատասխանները՝ ՀՀ իշխանությունների կողմից։ Այն, ինչը հրապարակված է, Փաշինյանը դրանց հետ համաձայն չէ։ Թող ինքը հրապարակի։ Շահարկումներից դուրս գալու միակ ճանապարհը փաստաթղթերը հրապարակելն է, որ հանրությունն էլ կողմնորոշվի։ Միակ մարդը, որն ուղնուծուծով այդ բանակցությունների մեջ է եղել, Վարդան Օսկանյանն է, բա ինչո՞ւ չեն բանավիճում նրա հետ, ինչի՞ չեն գալիս բանավիճելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս