Հայաստանը ինքնիշխան կլինի, երբ ձեզ արգելվի նույնիսկ Հայաստանի գերբով պեչատին երկար նայել. Նահապետյան
Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը գրում է. Խորացեք էլի՜…
Ռոման Բաղդասարյանը, ով ասում էր «Ղարաբաղցիք պտի բայրաքթար ուտեն մեռնեն» ազատության մեջ ա։
Էդուարդ Անտինյանը, ով ասում էր «Ղարաբաղցիք Հայաստանի թշնամին են» ազատության մեջ ա։
Իսկ արցախցի 70 տարեկան Ղարիբ Բաբայանին կալանքի են տանում, որովհետև Հանրապետության Հրապարակի մեջտեղը ադրբեջաներենով «Ղարաբաղ-Ղարաբաղ» երգողների վիդեոն ա տարածել։ Հոդվածը` ատելության քարոզ։
Որ ասում եմ Ավիս Նուրիջանյանի գաղափարական զավակներն են Հայաստանում իշխանության` մարդիկ մտածում են ծայրահեղացնում եմ։
Դուք Կարսը պաշտպանող զորքի մեջ պառաշ գցող, Կարսը հանձնող, հայ սպաներին կացնահարող մարդկանց քաղաքական ժառանգներն եք ու Հայաստանը ինքնիշխան կլինի, երբ ձեզ արգելվի նույնիսկ Հայաստանի գերբով պեչատին երկար նայել»։