Եթե պատվախնդիր հանրույթ լինեինք, մի քանի տասնյակ հազար հայերով կպարտադրեինք. Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրել է. «Nիkոլի քննչական կոմիտեն ձերբակալել է կառավարության շենքի դիմաց ադրբեջաներեն երգողների տեսանյութը համացանց ներբեռնողին:
Ասում են ատելության և անհանդուրժողականության խոսք է տարածում (Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):
Սրանով իշխանությունն ասում է հայերին, որ ադրբեջանցուն թշնամի համարողին փակելու են. Հավանաբար իրենց Ալիևին ցույց են տալիս, որ հայ «ֆաշիստների» դեմ են պայքարում:
Որ պատվախնդիր հանրույթ լինեինք, վաղն առավոտ, տո կամ հենց այսօր կգնայինք համապատասխան քննչական բաժնի դիմաց մի քանի տասնյակ հազար հայերով ու կպարտադրեինք, որ մեր համերկրացուն ազատ արձակեն:
Բայց դե…»։