
Ադրբեջանական SOCAR-ը բաժնեմաս է գնել Իսրայելի հանքավայրերից մեկում

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) բաժնեմաս է գնել Իսրայելի «Թամար» գազային հանքավայրում։ Այս մասին ասվում է SOCAR-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ SOCAR-ը Union Energy-ի հետ համաձայնագիր է ստորագրել իսրայելական «Թամար» գազային հանքավայրում 10 տոկոս մասնաբաժին ձեռք բերելու մասին։
Համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել միայն որոշակի պայմանների կատարման դեպքում, այդ թվում՝ համապատասխան կարգավորիչ և այլ թույլտվությունների ստանալուց հետո։