
Հայտնի են աշխարհի ամենասթրեսային երկրները

Աշխարհում մարդկանց հուզական վիճակի վերաբերյալ հետազոտություն անցկացնող «Gallup» ընկերությունը հրապարակել է 2024-ի զեկույցը։ Զեկույցում առանձնացված են աշխարհի ամենասթրեսային երկրները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ցանկը գլխավորում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, որտեղ սթրեսի մակարդակը կազմում է 65%։
Երկրորդ տեղում Իսրայելն է, որտեղ սթրեսի մակարդակը կազմում է 62%։
Երրորդ տեղում 59%-ով Նիգերիան է, իսկ չորրորում՝ Թուրքիան (58%)։ Վերջինիս հաջորդում են Տանզանիան, Լիբանանը, Հունաստանը և Եգիպտոսը 58%-ով։
Մասնագետները նշում են, որ Թուրքիայում սթրեսի մակարդակի բարձր ցուցանիշները կապված են մի շարք գործոնների հետ, մասնավորապես վերջին տարիներին տեղի ունեցած բնական աղետների, տնտեսական անորոշության, բարձր գնաճի, գործազրկության ցուցանիշների և սոցիալական բևեռացման ու քաղաքական զարգացումների հետ։