Բաժիններ՝

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «Foton» բեռնատարով բախվել է հողաթմբին և կողաշրջվել․ կա վիրшվnր

Հունվարի 30-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 44-ամյա Նամդար Գիգլոուն իր վարած «Foton» մակնիշի բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել են տարածքը ու տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031