
Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

ՀԱՄԱՍ-ը Գազայում հանձնել է 3 իսրայելցի և 5 թայլանդցի պատանդների, սակայն Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների նախատեսվող ազատ արձակումը:
Այս մասին հայտնում է Reuters–ը:
Նշվում է, որ պատանդների հանձնման կետում քաոսային իրավիճակ է ստեղծվել, պաղեստինցիների բազմություն է հավաքվել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարդկանց բազմության մեջ պատանդների հանձնումը անհանգստացնող է համարել:
Ակնկալվում էր, որ փուլային համաձայնագրի շրջանակներում 110 պաղեստինցի բանտարկյալներ ազատ կարձակվեն հունվարի 30–ին:
Նեթանյահուն և Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն հայտարարել են, որ հրամայել են հետաձգել ազատ արձակումը, մինչև հաջորդ փուլերում երաշխավորված կլինի իրենց պատանդների անվտանգ հանձնումն իրենց: