
ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի

American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է Reuters–ը:
Ինքնաթիռը և ռազմական ուղղաթիռը բախումից հետո ընկել են Պոտոմակ գետը:
«Այս պահին մենք չենք հավատում, որ փրկվածներ կան», – ասուլիսում ասել է Կոլումբիայի շրջանի հրշեջների ղեկավար Ջոն Դոնելին:
Դոնելին հայտնել է, որ մինչ այժմ գետից դուրս է բերվել 28 դի: Սա համարվում է ԱՄՆ-ի ամենամահաբեր օդային աղետը վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Նա նշել է, որ կաշխատեն՝ գտնելու բոլոր դիերը:
American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Ուսումնամարզական թռիչք կատարող ուղղաթիռում 3 զինվոր է եղել: