«Այո, օդը աղտոտված է, բայց դրա հիմնական պատճառը դուք եք, պարոն Թորոսյան, 7 տարի է՝ բոլոր թերացումները ձեր անորակ կառավարման հետևանքն են»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ական Արսեն Թորոսյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ օդի աղտոտվածության վերաբերյալ։ Սակայն այս մարդկանց մոտեցումը պարզապես զավեշտ է առաջացնում։

Ըստ ամենայնի, ՔՊ-ականները այնքան անկարող են կառավարել մեր սիրելի Հայաստանը, որ երբեմն մոռանում են՝ 2018-ին իշխանությունը զավթելով և 2021-իմ «չագուչով» անցկացրած քարոզարշավի արդյունքում իրենք են եկել իշխանության, ստացել «պողպատե մանդատ»՝ գործ անելու, ոչ թե լայվերի միջոցով օդի աղտոտվածությունից և այլ բաներից բողոքելու համար։

Այո, օդը աղտոտված է, բայց դրա հիմնական պատճառը դուք եք, պարոն Թորոսյան։ Եվ դուք՝ որպես այս իշխանության մաս, դրա հեղինակն ու պատասխանատուն եք։ Եթե կարծում եք, որ այդ «դուք»-ի մեջ դուք չեք մտնում, և մեղավոր են մնացած ՔՊ-ականները, ապա հայտարարեք ձեզ անկախ պատգամավոր և դուրս եկեք ՔՊ-ի քաղաքական գծից։

Հիշեցնեմ ՔՊ-ականներին, որ դուք քաղաքացիներին խոստացել եք լավ ապագա, սակայն փոխարենը պարզապես բողոքում եք միմյանցից՝ ուղիղ եթերների միջոցով։ Մեկը հայտարարում է, որ հիվանդանոցներում կոռուպցիա կա, մյուսը՝ որ Երևանի օդի աղտոտվածությունը լրջագույն սպառնալիք է առողջության համար, երրորդը՝ որ պետք է կառուցել առողջ բանավեճ, որպեսզի մարդիկ իրար չհայհոյեն, այլ կառուցողական քննարկումներ անցկացնեն։ Բայց, պարոնայք, դուք ինքներդ ձեզ եք սկսել մեղադրել։

Արդեն 7 տարի է, ինչ դուք եք Հայաստանի իշխանությունը, և բոլոր թերացումները ձեր անորակ կառավարման հետևանքն են։

Հ.Գ. Մենք ձեր հեռացումից հետո կվերականգնենք արդարությունը բոլոր ուղղություններով,այդ թվում`առողջապահության ոլորտում, և բոլոր նրանք, ովքեր ժողովրդի գրպանից գումար են կորզել, կհայտնվեն բանտում կամ առնվազն չեն զբաղեցնի պաշտոն, որտեղ կարող են դա անել։ Մենք կուղղենք ձեր անփույթ կառավարման հետևանքով առաջացած էկոլոգիական աղետը, կվերականգնենք առողջ բանավեճի ինստիտուտը և կջնջենք ձեր ստեղծած «սպիտակների» ու «սևերի» բաժանարար գիծը մեր ժողովրդի մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս