Չեխիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների նկատմամբ

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու նախաձեռնությամբ երեկ՝ հունվարի 29-ին, կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Այդ մասին նախարարը գրել է X-ում։

«Այսօր իմ նախաձեռնությամբ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ՆԳՆ երեք աշխատակցի նկատմամբ։

Պատճառը նրանց անմիջական պատասխանատվությունն է անցյալ տարի Վրաստանում բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու համար։ Մենք նրանց Չեխիայում չենք ուզում տեսնել»,- գրել է Լիպավսկին։

Չեխական լրատվամիջոցները նշել են այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնց նկատմամբ Չեխիան պատժամիջոցներ է կիրառել։

Նրանք են`

Զվիադ Խարազիշվիլի (Խարեբա)- ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության պետ,

Վաժա Սիրաձե- պարեկային ոստիկանության պետ,

Միրզա Կեզևաձե- ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության (Խարեբա) ղեկավարի տեղակալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031