
Հունաստանը կտրուկ դեմ Է, որ Ֆրանսիան Թուրքիային հրթիռներ վաճառի

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը խիստ է արձագանքնել Ֆրանսիայի կողմից Թուրքիային «Meteor» տեսակի հրթիռներ վաճառելու մասին լուրերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դենդիասn Աթենքում հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Լորենս Աուերի հետ և նշել, որ Հունաստանի կառավարությունը կտրականապես դեմ է այդ հրթիռների հնարավոր վաճառքին։ Ըստ Հունաստանի պաշտպանության նախարարի՝ այդ գործարքը անհամատեղելի է Հունաստանի և Ֆրանսիայի հիանալի ռազմավարական հարաբերությունների հետ։
Ֆրանսիական «La Tribune» թերթն էլ գրում է, որ այդ գործարքը կարող է լուրջ փորձություն լինել Աթենքի և Փարիզի հարաբերությունների համար։
Ընդգծվում է, որ «Meteor» հրթիռների մատակարարումը Թուրքիա ենթակա է կոնսորցիումի անդամ երկրների հաստատմանը, որտեղ Թուրքիան ունի Մեծ Բրիտանիայի և Իտալիայի հավանությունը, սակայն Ֆրանսիայի վետոյի իրավունքը այդտեղ կարող է կարևոր դեր խաղալ։
Հետևաբար Հունաստանի կառավարությունը կարծում է, որ եթե Ֆրանսիան հավանություն տա այդ վաճառքին, ապա լրջագույն հարված կհասցվի Աթենք-Փարիզ ռազմական համագործակցությանը։