Բաժիններ՝

Սլովակիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ուկրաինային՝ վարչապետ Ֆիցոյի քննադատության պատճառով

Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին և կտրուկ բողոք է հայտնել ուկրաինական կողմի հայտարարությունների դեմ, որը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռոբերտ Ֆիցոն «թունավորված է ռուսական քարոզչությամբ»՝ հաղորդում է Dennik N-ը:

Սլովակիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա համարում է երկրի ներքին գործերին միջամտություն:

Երեկ հրապարակված տեսանյութում վարչապետ Ֆիցոն հայտարարել է, որ չի վստահում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Հունվարի սկզբին սլովակ վարչապետը ուկրաինական պետության ղեկավարի հասցեին հայտարարել էր, որ նա «շրջում է Եվրոպայով մեկ՝ միայն մուրալով և շանտաժ անելով մյուսներին»:

Ուկրաինան նաև հերքել է սլովակ վարչապետի պնդումները՝ Սլովակիայում հակակառավարական բողոքի ցույցերին Կիևի առնչության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031