Կոլումբիան մերժել է ԱՄՆ երկու ռազմական ինքնաթիռների վայրէջքը, որոնք արտաքսյալների էին տեղափոխում
ԱՄՆ ներքին անվտանգության և պաշտպանության նախարարությունների պաշտոնյաների վկայությամբ, Կոլումբիան մերժել է արտաքսյալներով ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռների վայրէջքն իր տարածքում, հայտնում է NBC News-ը։
Ամերիկյան ռազմական C-17 ինքնաթիռները, որոնցում մոտ 80 կոլումբիացի միգրանտներ են եղել, մեկնել են Կալիֆոռնիայից, NBC News-ին հայտնել է պաշտպանության նախարարության պաշտոնյան: Նախապես վայրէջքի թույլտվություն ունեցող չվերթերը դադարեցվել են այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն անսպասելիորեն չեղարկել է ինքնաթիռների վայրէջքի թույլտվությունը, ասել է պաշտոնյան:
Անցյալ շաբաթ Մեքսիկան ժամանակավորապես արգելել էր երկու ամերիկյան ինքնաթիռների վայրէջքը, որոնցից յուրաքանչյուրը 80 մարդ էր տեղափոխում՝ խափանելով արտաքսման ծրագիրը և մեծացնելով լարվածությունը:
Թեև ավելի ուշ հարցը լուծվել էր, սակայն մեքսիկացի պաշտոնյաներն իրենց անհամաձայնություն են հայտնել ներգաղթային միջոցառումների վերաբերյալ ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին: