Սրան, եթե գեհեն շպրտես, դևերը կարտագաղթեն այնտեղից, իսկ հայը սրան հանդուրժում է…Գրիգոր Պողոսյան

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ասում են, թե Շվեցարիայում այսօրվա ելույթից հետո, Հուդա Իսկարիովտացին դիմել է Տիրոջը՝ ներման խնդրանքով։

Էն, որ ուշ թե շուտ սա մի օր կորչելու է, կասկածից վեր է։ Չքվելու է՝ սարսափից կաղկանձելով, կրկնելով իր գաղափարական հոր՝ Հուդայի ճակատագիրը։ Ամեն հուդայի իր պարանն է բաժին հասնում։

Ողբերգությունն այն է, որ դա մեր ազգին չի փրկելու։ Երբ նայում ես շվեցարահայ այդ ոչնչությունների կլանին, որ իրենց մայր բորենու շուրջ նստած հարցեր են տալիս ու լսում դրա՝ հոխորտացող անբարոյականության մարմնավորում պատասխանները, հասկանում ես, որ ժամանակը եկել է, և այս անգամ Արդարությունն ու Ճակատագիրը թքելու են հայի բաց ճակատին, ու հայը պատասխանի իրավունք չի ունենալու։
Աշխարհի ամենաանբարոյական ազգն անգամ նման սողունի չէր հանդուրժի։ Սրա անբարոյականությունն այնպիսի ծավալների է հասել, որ սրան նույնիսկ Սոդոմի կամ Գոմորի ժողովուրդը չէր հանդուրժի, իսկ հայը հանդուրժում է։ Սրան, եթե գեհեն շպրտես, դևերը կարտագաղթեն այնտեղից, իսկ հայը սրան հանդուրժում է…

Շարունակե’ք հանդուրժել, հայեր։

Ձեզ թվում է, թե սրա ասածները, ձեզ չե՞ն վերաբերում: Էսօր նա ցեխոտ ոտքերով քայլեց ձեր՝ Ցեղասպանությունից մազապուրծ եղած գենի վրայով, իսկ վաղն այդ նույն ցեխոտ ոտքերը մաքրելու է ձեր շիրմաքարերին, քանզի սա ձեզ միայն մահ կարող է բաժին հանել, որպեսզի տեղ ազատի իր տերերի համար»։

Տեսանյութեր

Լրահոս