Թրամփը տուգանքներ է սահմանել Կոլումբիայի նկատմամբ՝ արտաքսյալներով ամերիկյան ինքնաթիռների վայրէջքն արգելելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Կոլումբիայի դեմ պատասխան միջոցների մասին՝ արտաքսված միգրանտների տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռների վայրէջքը մերժելու համար։
Մասնավորապես, ըստ ԱՄՆ նախագահի, ինքը մաքսատուրքեր կսահմանի Կոլումբիայից ներմուծման վրա, վիզային պատժամիջոցներ կկիրառի պետական պաշտոնյաների և դաշնակիցների նկատմամբ, կուժեղացնի մաքսային ստուգումներն ու ֆինանսական տուգանքները։
Ավելի վաղ Կոլումբիան արգելել էր վայրէջք կատարել ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռների, որոնցում արտաքսված միգրանտներ են եղել։