Հայոց Ցեղասպանության մասին Նիկոլի երեկվա զառանցանքը պատահական չէ. Գեղամ Մանուկյան
Հայոց Ցեղասպանության մասին Նիկոլի երեկվա զառանցանքը պատահական չէ… նա տարբեր հարցերում կիրառում է Օվերտոնի պատուհանի գործիքը: Իր ֆեյսբուքյան գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Անընդունելի, մերժելի գաղափարը նետում է հրապարակ, որն էլ քննարկումների արդյունքում դառնում է կյանք ունեցող «տեսակետ»… դեռ տարիներ առաջ նույն այս թեմայի մասին բարձրաձայնել էի…»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը ասել էր. «Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, Մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք»: