Բաժիններ՝

Արարատի մարզում կրակոցներ են արձակել տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած Mercedes-ի ուղղությամբ

Այսօր՝ հունվարի 26-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունոըմ և նույն գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաշեն գյուղում կրակոցներ են հնչել։

Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, քրեական և համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են որ կրակոցներն արձակվել են Mercedes 600 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։Ոստիկանները, հետո նրանց միացած քննիչները, Վեդի քաղաքի Վիլյամ Սարոյան փողոցի տներից մեկում հայտնաբերել են նշված Mercedes-ը, որի վրա, այդ թվում՝ դիմապակուն, առկա են կրակոցի մի քանի հետքեր։ Նշված ավտոմեքենայի վրա քննիչներն ու փորձաքրեագետը հայտաբերել են կրակված գնդակներ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարելիս է եղել տարիներ առաջ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին՝ Մարզպետունի Պետրոսյանին սպանողի որդին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս