Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերը հավանություն է տվել նավթի և գազի արտահանումը մեծացնելու Թրամփի ծրագրերին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նավթի և գազի արտահանումը խթանելու ծրագրերը՝ հայտարարելով, որ դա «լավ է Եվրոպայի և Գերմանիայի համար», գրում է գերմանական Handelsblatt թերթը։

Հարցազրույցում Շոլցն ասել է, որ այդ քայլը կօգնի կլիմայական չեզոքությանն անցնելու փուլում, որը կտևի մինչև այս դարի կեսը:

«Համաշխարհային շուկայում առաջարկի ավելացումը նշանակում է էներգակիրների գների իջեցում»,- ասել է կանցլերը։

Շոլցը գովաբանել է Թրամփին հեղուկ բնական գազի նոր տերմինալներ կառուցելու ցանկության համար, ինչը չի արել նրա նախորդ Ջո Բայդենը։ Շոլցն ասել է, որ ինքը միշտ դեմ է եղել ԱՄՆ-ում LNG տերմինալների ընդլայնման դադարեցմանը:

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերն ասել է, որ ափսոսում է Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու մասին Թրամփի անցած շաբաթ ընդունած հրամանագրի համար։ «Գլոբալ տաքացումը լուրջ վտանգ է ներկայացնում»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ Գերմանիան կլիմայական քաղաքականության ոլորտում կշարունակի պահպանել իր դիրքորոշումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031