Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում
Ամփոփվել են Բելառուսի նախագահական ընտրություններում էքզիթփոլի մեթոդով ընտրողների հարցման արդյունքները, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Հարցման արդյունքների համաձայն, Բելառուսի նախագահի թեկնածու Օլեգ Գայդուկևիչի օգտին քվեարկել է հարցվածների 1,8%-ը, Աննա Կանոպացկայայի օգտին՝ 1,6%-ը, Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին՝ 87,6%-ը։ Սերգեյ Սիրանկովը ստացել է հարցված ընտրողների ձայների 2,7%-ը, Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,2%-ը, բոլորի դեմ քվեարկել է 5,1%-ը։
Հարցումը, ըստ սոցիոլոգիական ընտրանքի, անցկացվել է հանրապետության 320 տեղամասերում։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 26-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվում։