
Մրգաշատ գյուղում հրդեհի հետևանքով «Audi»-ն վերածվել է մոխրակույտի

Հունվարի 26-ին հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամանել են Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Audi» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն սակայն, ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։