Հայաստան-Ավստրալիա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ․ Փաշինյանը՝ Ալբանիզին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Համագործակցության վարչապետ Էնթոնի Ալբանիզին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ արձանագրում մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը և մեր ժողովուրդների պատմական ջերմ կապերն ու միջմարդկային փոխանակումները։ Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված Հայաստան–Ավստրալիա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031