«Մինչև 1939թ., որը նշում է իշխանություն կոչվածը, Հայոց Ցեղասպանությունն ընդունել և թերթրերում դրա մասին անդրադարձել են հենց թուրքերը». Մհեր Աբրահամյան
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մինչև 1939թ., որը նշում է իշխանություն կոչվածը, Հայոց Ցեղասպանությունն ընդունել և թերթրերում դրա մասին անդրադարձել են հենց թուրքերը:
Sabah (Առավոտ) 1918թ. նոյեմբերի 8-ի համարում թերթը բաց նամակով դիմում է այն ժամանակվա արդարադատության նախարար Փիրեի զադե Իբրահիմին. « Միթե՞ Դուք չեք տվել հրաման տերության բանտերից ազատելու այդ այրունաքաղց հանցագործներին, որոնք դատապարտված էին կամ ցմահ ազատազրկման, կամ մահապատժի: Միթե՞ այդ հանցագործները չէին հավաքվում Ձեր գրասենյակի պատուհանների տակ: Միթե՞ այդ մարդասպանների ղեկավարներին Դուք չէիք ընդունում Քրեական դատարանի կոնֆերենս-դահլիճում և չէիք հանձնարարում նրանց հայերի բարբարոսական, մասսայական սպանությունների իրականացումը ղեկավարել:
Hadisat-Իրադարձություն թերթի գլխավոր խմբագիր Սուլեյման Նաֆըզը 1918թ նոյեմբերի 28-ի համարում պնդում է. «Տարհանման քողի ներքո իրականացվել է մասսայական սպանություն: Հաշվի առնելով, որ այս հանցագործությունը շատ ակնառու է, մեղավորները պետք է կախաղան բարձացվեն:
Նույն թերթը 1918թ. նոյեմբերի 4-ի համարում գրում է, որ «Հատուկ կազմակերպությունը»(Teskilât-ı Mahsusa) հայտարարվում է պատերազմի ժամանակ հայերի մասսայակն սպանությունների զենքը(միջոցը)»: