Բարեփոխված մարդ դառնալու ճանապարհին․ Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Գույքահարկը բարձրացնում ա, ասում ա` բարեփոխում, շրջանառության հարկը բարձրացնում ա, ասում ա` բարեփոխում, եկամտահարկը բարձրացնում ա, ասում ա` բարեփոխում, տրանսպորտը թանկացնում ա, ասում ա` բարեփոխում, հայտարարագրում ա անցկացնում, հարկային դիկտատը ուժեղացնում ա, ասում ա` բարեփոխում, նույնականացման քարտեր ա ստեղծում, ավելորդ ծախսեր ստեղծում, ասում ա` բարեփոխում, նվիրատվությունների, բանկային փոխանցումների վրա հարկ ա դնում, ասում ա` բարեփոխում, բանակը քանդում ա, ասում ա` բարեփոխում, արտաքին պարտքը շատացնում ա, ասում ա` բարփոխում, ինքնության, արմատների դեմ ա գնում, ասում ա` բարեփոխում, հայրենիքը հակադրում ա պետությանը, ասում ա` բարեփոխում, պետությունը հակադրում ա ամեն ինչին, ասում ա` բարեփոխում, ժողովրդին ասում ա, պետությունը դա դու ես, մինչդեռ պետությունը դա ինքն է` բարեփոխված, ասում ա` բարեփոխում, ժողովրդի կաշին քերթում ա, լիմոնի պես մզում, բանանի նման կլպում, ասում ա` բարեփոխում…
Էստեղ ստոպ։
Արդյոք հույս ունի՞, որ էդ քերթված կաշվի տակից, նոր, բարեփոխված մարդ ա դուրս գալու…
Արա, էս մեզ լրիվ ապուշի տեղ ա դրե՞լ…»
25.01.25թ.