Փորձելու ենք հասնել երկաթբետոնե միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարումը Ռուսաստանի համար հակամարտությունը կարգավորելու առանցքային տարրերից մեկն է, Մոսկվան կձգտի ապահովել, որ դա դառնա նաև դաշինքի քաղաքականությունը. ըստ interfax.ru-ի՝ այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառում է խաղաղության հասնելը:

«Մեզ համար դա ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրի առանցքային տարրերից մեկն է: Այն հակամարտության արմատական ​​պատճառների վերացման հետ կապված տարր է, և մենք փորձելու ենք հասնել ոչ միայն երկաթբետոնե միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ցանկացած ձևով, այլև պնդելու ենք, որ դա դառնա նաև բուն դաշինքի քաղաքականությունը»,- ասել է փոխնախարարը։

Գրուշկոն ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, որում ամենաբարձր մակարդակով ամրագրվել է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային և Վրաստանին ընդունելու մտադրությունը, «աղետալի է եվրոպական անվտանգության համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031