
Ծակքար գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Հունվարի 23-ին, ժամը 13:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմի մոտակայքում, այրվում է խոտի դեզ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել ժամը 13։46-ին, մարվել՝ 14։38-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։