Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին. ներկա կլինի նաև Ալիևը

Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Ազգայի ժողովի հարցուպատասխանին, Դավոս կատարվելիք այցը նախատեսված է հունվարի 23-ին»,-նշեց Բաղդասարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և այլ երկրների ղեկավարների միջև տնտեսական ֆորումի շրջանակներում հնարավոր հանդիպումներին և այցի մասին այլ լրացուցիչ տեղեկատվությանը՝ խոսնակը նշեց, որ վարչապետի աշխատակազմի լրատվության և հանրային կապերի վարչությունը պատեհ պահին կհրապարակի այցի մանրամասները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031