Ալիևը մեկնել է Դավոս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Դավոսում է, որտեղ մինչև հունվարի 24-ը մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումին։

Ալիևն արդեն մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Ալիևն իր այս հանդիպումների մասին X-ում գրառումներ է կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Դավոսի տնտեսական ֆորումին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա մեկնելու մասին դեռ չի հաղորդվել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031