
Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա ընտրվել է 4 տարի ժամկետով: Ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու չի եղել։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որն օրերս հայտարարեց պաշտոնը թողնելու մասին:
46-ամյա Արայիկ Հարությունյանը 2018-2019 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարը, 2019-2020 թվականներին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, իսկ 2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: 2021 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: