
Իսրայելի ընդդիմության առաջնորդը կոչ է արել Նեթանյահուին հրաժարական տալ

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը երկուշաբթի օրը կոչ է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կառավարությանը հրաժարական տալ այն բանից հետո, երբ երկրի պաշտպանության ղեկավար Հերցի Հալևին հրաժարական է տվել կապված 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետ։ ԱՅս մասին հայտնում է AFP-ն։
Լապիդի խոսքով՝ Հերցի Հալևիի հրաժարականն իրեն պատիվ է բերում։
«Ժամանակն է, որ նրանք՝ վարչապետն ու նրա ողջ աղետալի կառավարությունը, ստանձնեն պատասխանատվությունը և հրաժարական տան»,- ասել է նա։
Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերի ղեկավար գեներալ-մայոր Հերցի Հալևին երկուշաբթի օրը հրաժարական էր տվել՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման ժամանակ գործողության ձախողման համար պատասխանատվության պատճառով։
Իր հրաժարականի նամակում Հալևին ասել է, որ հեռանում է բանակի ձախողման պատասխանատվությունը ընդունելու պատճառով։
«Ընդունելով հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի ձախողման համար իմ պատասխանատվությունը այն ժամանակ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հասավ ուշագրավ հաջողությունների և վերականգնեց Իսրայելի զսպվածության պոտենցիալն ու հզորությունը, ես խնդրում եմ ավարտել իմ պաշտոնավարման ժամկետը 2025 թվականի մարտի 6-ին։ Այս որոշումը կայացվել է վաղուց։
Այժմ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հաղթում է պատերազմի բոլոր թատերաբեմերում, և ձեռք է բերվել պատանդների վերադարձի ևս մեկ պայմանավորվածություն, ժամանակը եկել է»,- ասվում է Հալևիի հայտարարության մեջ։