
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Արարատի մարզ այցելելու մասին։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Այսօր այցելում եմ հարուստ գյուղատնտեսություն ունեցող Արարատի մարզ․ Ապակենտրոնացված համագործակցություն, գյուղատնտեսական զարգացում, Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող Վեդիի ջրամբար և ոռոգվող տարածքներ»,-նշված է դեսպանի գրառման մեջ։