
Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer

Ըստ Mercer-ի 2024 թվականի կյանքի արժեքի տվյալների՝ միջազգային գործուղումների համար ամենաթանկ քաղաքներն են Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը:
Այս երեք քաղաքները վարկանիշում պահպանել են նույն դիրքերը, ինչ նախորդ տարի։ Օտարերկրյա աշխատողների համար ամենացածր գները Իսլամաբադում (Պակիստան), Լագոսում (քաղաք Նիգերիայում) և Աբուջայում (Նիգերիայի մայրաքաղաք) են:
Վարկանիշում ներառվել են աշխարհի 226 քաղաքներ։
Երևանը զբաղեցրել է 115-րդ տեղը՝ 2023 թվականի տվյալների համեմատ նահանջելով 15 հորիզոնականով, Բաքուն՝ 171-րդ տեղ (+6 հորիզոնական), Թբիլիսին՝ 188-րդ (-7 դիրք)։