Վրաստանում զբոսաշրջիկների 12,8%-ը հայեր են
Վրաստանի եկամուտը միջազգային զբոսաշրջությունից 2024 թվականին կազմել է 4,4 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։
Հաղորդվում է, որ 2023 թվականի ռեկորդը գերազանցվել է 7,3 տոկոսով (300 մլն դոլարով)։ Իսրայելից զբոսաշրջիկների եկամուտները զգալիորեն աճել են՝ Վրաստանում ծախսելով 436,5 մլն դոլար (ավելի քան 41 տոկոս աճ)։ Սաուդյան Արաբիայի բնակիչները ծախսել են 21,2 տոկոսով ավելի, քան նախորդ տարի, իսկ իրանցի զբոսաշրջիկների ծախսերն աճել են 17,9 տոկոսով։
Ինչ վերաբերում է ռուսաստանցիներին, ապա զբոսաշրջության ադմինիստրացիայի տվյալները ցույց են տալիս, որ նրանք անցյալ տարի Վրաստան են այցելել 0,2 տոկոսով ավելի, քան նախորդ տարի, սակայն մնացել են օտարերկրյա զբոսաշրջիկների թվով առաջին տեղում՝ կազմելով հյուրերի ընդհանուր թվի 19,2 տոկոսը, հայտնում է rg․ru-ն։ Երկրորդ տեղում թուրքերն են (18,1 տոկոս), երրորդում՝ հայերը (12,8 տոկոս)։