Զարմանալի չէ, որ Բայդենի ներկայացուցիչները աչք են փակում նիկոլյան ապօրինությունների և քաղաքական հետապնդումների վրա Հայաստանում. Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը իր կառավարման ավարտից ժամեր առաջ կանխարգելիչ (սպասվելիք մեղադրանքներից) ներում է շնորհել հունվարի 6-ին Սենատի վրա հարձակված նախագահ Թրամփի աջակիցների և Թրամփի վրա քրեական վարույթներ հարուցելու հանձնաժողովում ներգրավված անձանց: Նաև այս կանխարգելիչ ներումից է շնորհվել բժիշկ Ֆաուչիին, ով Կովիդի խնդրով ԱՄՆ գլխավոր բժիշկն էր: Թրամփն ու հանրապետականները սրան մեղադրում են Քովիդի իրական պատճառները թաքցնելու և հանրությանը սխալ ուղղորդումներ տալու մեջ:
Կարծում եմ առաջիկա օրերին Թրամփն էլ մի շարք անձանց ներում կշնորհի, մասնավորապես նրանց, որ հունվարի 6-ի գործով բանտերում են հիմա:
Սեփական քմահաճույքով այս ներումների արշավը գալիս է թաքցնելու համակարգային լուրջ և խորքային խնդիրներ ու ձախողումներ: Եվ սրանք այնպիսիք են, որ ժողովրդավարության հենասյուն արդարադատության համակարգը քայքայման են հանգեցնում:
Զարմանալի չէ, որ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի ներկայացուցիչները աչք են փակում nիkոլյան ապօրինությունների և քաղաքական հետապնդումների վրա Հայաստանում:
Բայց ի տարբերություն ԱՄՆ-ի, Հայաստանում nիkոլն կանխարգելիչ ներումներ չի կարողանալու շնորհել, և նա իր բոլոր հանցակից պաշտոնյաների հետ կանգնելու է հայկական արդարադատության առաջ»: