
Թուրքիայի հատուկ ծառայությունների արխիվային բացահայտումը

Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) պաշտոնական կայքի «Հատուկ հավաքածու» շարքում դասակարգված «Փաստեր» հատվածում հրապարակվել է հերթական հետախուզական զեկույցը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցը, որ կազմվել է 1935-ի փետրվարի 2-ին, վերաբերում է անգլիական «Times» օրաթերթի թղթակից Վալթեր Քոլինսի՝ Ստամբուլում իրականացրած գործողություններին:
Նշվում է, որ Քոլինիսը, 1935-ին Ստամբուլ վերադառնալով, այնուհետև թղթակից է դառնում Անկարայում և լրտեսական կապեր հաստատում Բայ Նուրեթթին անունով լրագրողի հետ՝ չկասկածելով նույնիսկ, որ Նուրեթթինն իրականում աշխատում է Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունում» (1930-ականներին կոչվում էր՝ MAH):
Նուրեթթինը «MAH»-ի հետ պայմանավորվածության համաձայն՝ Քոլլինսին ուղարկվող հեռագրերն ու նրանից ստացվող հրահանգները փոխանցել է հետախուզական ծառայությանը։
Քոլինսը Նուրեթթինին տված առաջին հրահանգում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի համար օգտագործել է Ռոբերթսոն կոդանունը, Թուրքիայի 2-րդ նախագահ Իսմեթ Ինոնյուի համար՝ Սմիթ կոդանունը։