Երևան-Կապան չվերթը չեղարկվել է. Sputnik Արմենիա
Երևան-Կապան չվերթն այսօր չեղարկվել է։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Քաղաքացիական ավիացիայից պարզաբանեցին, որ պատճառը եղանակային պայմաններն են եղել։
«Առավոտյան բավականին մառախլապատ էր, չվերթը տեղափոխվել է չորեքշաբթի՝ հունվարի 22-ին»,- նշեցին կոմիտեից։
Նշենք, որ Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը պահանջում է բարենպաստ եղանակ, հակառակ դեպքում թռիչքը չեղարկվում է:
Հավելենք, որ կանոնավոր չվերթերն իրականացվում են շաբաթական 3 անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։