
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, թե որ օտարերկրացիները կզրկվեն վարորդական իրավունքից

Այն քաղաքացիների օտարերկրյա վարորդական վկայականները, որոնց Ռուսաստանի քաղաքացիություն, կացության թույլտվություն կամ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու մեկ տարին է լրանում, 2025 թվականի ապրիլի 1-ից երկրի տարածքում կհամարվեն անվավեր, հայտնում է ՌԴ մամուլի կենտրոնը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՆԳՆ-ից:
Գերատեսչությունը պարզաբանել է, որ օրենքի դրույթներով, որոնք ուժի մեջ են մտել 2024 թվականի ապրիլին, «կարգ է սահմանվում օտարերկրյա վարորդական վկայականներն անվավեր ճանաչելու մասին՝ դրանց սեփականատերերի կողմից բնակության թույլտվություն ստանալու կամ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու օրվանից մեկ տարին լրանալուց հետո»:
Եթե վարորդը Ռուսաստանում մեքենա վարի անվավեր իրավունքով, նրան սպառնում է մինչև 15 հազար ռուբլի տուգանք և վարորդական իրավունքից զրկում մինչև իրավունքի վերականգնումը, գրում է ՏԱՍՍ-ը։