
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Վոզդվիժենկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Վոզդվիժենկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոզդվիժենկա բնակավայրը», – նշվում է հաղորդագրության մեջ: