Բաժիններ՝

Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երնջատափ գյուղից «Ապարան» բժշկական կենտրոն Է տեղափոխվել 5 քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները հիվանդանոց են մեկնել: Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներն են Երնջատափ գյուղի բնակիչներ 34-ամյա Անգին Գ․-ն, 36-ամյա Արտեմ Բ․-ն, 10-ամյա Ջ․ Բ․-ն, 12-ամյա Ն․ Բ․-ն և 14-ամյա Ռ․ Բ․-ն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում իրենց տան խոհանոցի գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031