
Թիկնիզյանի գործակալը պատասխանել է մարզիկի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հարցին

Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը, խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Միայն Նաիրը չէ, որ ունի Եվրոպա տեղափոխվելու ցանկություն։ Շատ ռուսաստանցի տղաներ են դա երազում։ Եթե այս ձմեռ ամեն ինչ հաջող ընթանա, «Լոկոմոտիվ»-ը կհայտնի այդ մասին»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում armsport.am-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվում էին լուրեր Թիկնիզյանի հանդեպ տարբեր եվրոպական ակումբների հետաքրքրության մասին: Ինքը՝ Նաիրը, հաստատել էր իսպանական «Սևիլիա»-ի հետաքրքրությունը:
Հեղինակավոր Transfermarkt պորտալը 25-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: