
Կոմիտասի պողոտա և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Lexus-ը

Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմանում Կոմիտասի պողոտա և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի և Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։