
Վանաձորում բախվել են «Nissan»-ն ու «GAZelle»-ը. կան տուժածներ

Հունվարի 17-ին, ժամը 14։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 95-20/1 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan» և «GAZelle» (Վ․ Հ․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։