Այսօր եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել է, որ հունվարի 17-ին եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում է Վայոց ձորի մարզ։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Այսօր եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ․ համագործակցություն ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ, Հայաստանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն, աջակցություն ԵՄ դիտորդական առաքելությանը»,-նշված է դեսպանի գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031