
«Նոա»-ն նոր համալրում ունի կազմում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատար «Նոա»-ն նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոա»-ին է միացել 29-ամյա ձախ պաշտպան Ջեյմս Սանթոսը։Բրազիլացի խաղացողը Հայաստան է տեղափոխվել 2019 թվականին և հանդես է եկել «Արարատ», «Ուրարտու», «Ալաշկերտ» և «Փյունիկ» ակումբներում։Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, այժմ ձմեռային դադար է:
Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը «Նոա»-ն է: