
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց Ռուսաստան նախատեսվում է, այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։