
Թուրքիան Սիրիայում կավելացնի էլեկտրական էներգիայի մատակարարումը

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը խոսել է Թուրքիայի էներգետիկ քաղաքականության մասին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ըստ նախարարի՝ էներգետիկ պահանջարկը վերջին 20 տարում եռապատկվել է և հետագա 20 տարում այդ աճը կշարունակվի։
Նա նաև նշել է, որ բավարարելով պահանջարկի աճը, ջանքեր են գործադրվում, որպեսզի ներկրվող ռեսուրսներից կախվածության խնդիրը լուծվի։
Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան փորձում է մեծացնել ցանցային կապերը հարևանների հետ ու տարածաշրջանում ու երկրում կայունություն հաստատելու տեսանկյունից Սիրիայում կավելացվի էլեկտրական էներգիայի մատակարարումը։
Ըստ նախարարի՝ այս տարածաշրջանային կապերն ու համագործակցությունը շատ ավելի կարևոր են դարձել։