
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հունվարի 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 15-ը Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 17-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ը հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հունվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 15-16-ը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։