
Թավրիզի մետրոն մեկ օրով դարձել է անվճար՝ օդի աղտոտման դեմ պայքարի շրջանակներում

Թավրիզի մետրոն հունվարի 13-ին իր ծառայությունները դարձրել է անվճար։ Նման քայլ է ձեռնարկվել օդի աղտոտման դեմ պայքարի համար։
Mehr լրատվական գործակալությունը հաղորդում է, որ մթնոլորտն աղտոտող նյութերի կոնցենտրացիայի աճի պատճառով և օդի աղտոտվածության հետ կապված իրավիճակը բարելավելու նպատակով մետրոն իր ծառայությունները քաղաքացիներին կմատուցի անվճար՝ խրախուսելով նրանց օգտվել հանրային տրանսպորտից։
Ըստ հրապարակման՝ օդի աղտոտվածության աճի պատճառով քաղաքացիներին կոչ է արվում խուսափել անհարկի ուղևորություններից և հնարավորինս շատ օգտվել հանրային տրանսպորտից։