
Կարլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Իսպանացի թենիսիստ, աշխարհի 3-րդ ռակետ Կարլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ալկարասի մրցակիցն աշխարհի 77-րդ ռակետ Ղազախստանից Ալեքսանդր Շևչենկոն էր: Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Ալկարասը հաղթեց երեք սեթերից հետո` 6:1, 7:5, 6:1 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան:
Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ)